Ադրբեջանական բանակում մեկ օրվա ընթացքում երկրորդ մահվան դեպքն է գրանցվել
20/04/2013 13:28
Նմանատիպ
Ադրբեջանի Զինված ուժերում հերթական զինվորն է մահացել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «1994թ-ին ծնված Գուլիև Էմին Իլգարօղլուն մահացել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից»:
Ադրբեջանական լրատվամիջոցները փաստի առնչությամբ այլ տեղեկություն չեն հաղորդում: Պատահարը ինքնասպանության փորձի, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանք է, թե ոչ, առայժմ հայտնի չէ: Հաղորդագրությունից չի հասկացվում նաև, թե ով է կրակել Գուլիևի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում