Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել՝ ընդդեմ իշխանությունների որդեգրած ռուսամետ քաղաքական կուրսի (տեսանյութ)
Նմանատիպ
Երեկ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի նախկին շենքի դիմաց, հանրահավաք են անցկացրել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները, որոնց հիմնական պահանջն էր պահպանել ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմի մեջ ընդգրկվելու քաղաքականությունը
Նախագահի ղեկավարաած կուսակցությունը, որը ներկայումս խորհրդարանական ընդդիմություն է, պնդում է, որ Վրաստանի ներկա իշխանությունները փոխել են արտաքին քաղաքականության ուղղվածությունը Արևմուտքից Հյուսիս, այսինքն՝ պահպանում են ռուսամետ կողմնորոշում:
Թբիլիսիի բնակիչներից բացի հանրահավաքին մասնակցել են նաև շրջանների բնակիչներն, ովքեր կողմ են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելուն:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի փոխանցմամբ, ընդդիմությունն իրավունք ունի արտահայտել իր միտքը: «Մեր ընտրությունը Եվրոպան է, մենք ցանկանում ենք ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Մեր հայացքներն արտաքին քաղաքականության վերաբերյալ չեն փոփոխվել»,- հայտարարել է փոխխոսնակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում