«Քարե երազներ» վեպում կան խեղաթյուրումներ, որոնք թարգմանվել են հայերեն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը իր դժգոհությունն արտահայտեց Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի վերաբերյալ: Նա ասաց, որ վեպում կան խեղաթյուրումներ, որոնք նույնությամբ թարգմանվել են նաև հայերեն տարբերակում ու առանց մեկնաբանության: 

Նա նշեց, որ կողմ է, որ այդ աշխատանքն անպայման թարգմանվեր հայերեն, սակայն պետք է խումբ հավաքվեր, քննարկվեր իր բացասական ու դրական կողմերով ու նոր դրվեր հայ ընթերցողի սեղանին:

«Մի քանի էջի սահմաններում պետք է ունենար առաջաբան’ առանձնացնելով այն խեղաթյուրումները, որ կային գրքում ու միաժամանակ ներկայացնելով իրականությունը»,- ասաց նա:

 Ըստ Այվազյանի` գիրքը դեռևս ադրբեջաներեն չի թարգմանվել: Այն 2012-ին լույս է տեսել Մոսկվայում’ «Դրուժբա նարոդա» թերթում, իսկ Ադրբեջանում հեղինակին ենթարկել են հալածանքների, զրկել են նրան ժողովրդական գրողի կոչումից, խախտել են անձի տեղաշարժման իրավունքը’ դատապարտելով, որ հայամետ վեպ է գրել:

Հայագետի գնահատմամբ, վեպը փաստավավերագրական է, ինքնակեսնագրական, միաժամանակ քաղաքական:

Միաժամանակ նա նշեց, որ նույնիսկ Աքրամ Այլիսլին է իր ելույթներում բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքը Ադրբեջանն ու ադրբեջանցուն ազնվացրել է այդ վեպում:

Ա. Այվազյանը նույնիսկ կարծում է, որ Ադրբեջանում հեղինակի դեմ իրականացվող հալածանքերը շինծու են’ փորձելով հայկական կողմի արձագանքը տեսնել: Նաև կարծում է, որ որոշ ժամանակ այնց այդ հալածանքները կդադարեցվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում