Էմին Երիցյան.Ի շնորհիվ Տարոն Մարգարյանի՝ ՀՀԿ-ն կհավաքի ձայների մոտ 50 տոկոսը

 Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կհավաքի ձայների մոտ 50 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ավագանու ընտրություններում կուսակցությունների հավակնությունների մասին, ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նրա խոսքով՝  ՀՀԿ-ն այդ ձայները կհավաքի Տարոն Մարգարյանի բարձր հեղինակության շնորհիվ: 

Բանախոսի կարծիքով՝ ԲՀԿ-ն նույնպես կկարողանա հաղթահարել սահմանված շեմը:

«Բարև Երևան» դաշինքը, նրա կանխատեսմամբ, կհաղթահարի սահմնաված շեմը, ինչի մասին վկայում են ընտրություների դինամիկան և հասարակության ակտիվություն:

««Բարև Երևան» դաշինքը և ԲՀԿ-ն ընտրություններից հետո երկրորդ տեղը զբաղեցնելու բոլոր հնարավորություններն ունեն, սակայն ԲՀԿ-ն թուլացնում է իր դիրքերը, քանի որ չունի հստակ առաջատար»,- իր կարծիքը հայտնեց Է. Երիցյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա բանախոսը նշեց, թե այդ ուժը իր առջև նույնիսկ սահմանված շեմը հաղթահարելու խնդիր չի դնում. «ՀԱԿ-ն իր քարոզչությունն անձնավորված է կատարում, ավելի շատ քարոզչական «քիլլերությամբ» է զբաղված»,- ասաց նա և հավելեց, թե ՀԱԿ-ի շանսերը շատ քիչ են:

Խոսելով ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի մասին՝ Է. Երիցյանը նկատեց, որ ՀՅԴ-ի հնարավորությունները բարձր չեն, իսկ ՕԵԿ-ի մասով նա դժվարացավ գնահատական տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում