Դավադիր, դավադիր մի կարոտ

Դավադիր, դավադիր մի կարոտ

Դավադիր, դավադիր մի կարոտ
Իր գաղթի ճամպրուկն է կապել,
Եվ թաքուն, թաքուն՝ գիշերով,
Փախել ու քեզ մոտ է եկել։

Նա չունի հետդարձի հասցե, 
Եվ ներման այցետոմս չունի,
Իմ սիրտը հյուընկալ գիրկ չէ․
Նա խորթ է՝ Անառակ որդի։

Փայփայիր նրան մայրաբար՝
Չմրսի, չդողա հանկարծ,
Չլինես հանկարծ անարդար՝
Կփրկես կարոտս փախած։

Թող հլու լինի շոյանքիդ՝
Գլուխը ծնկներիդ դրած,
Աչքերի արցունքը սրբիր,
Թող տեսնի՝ սովորի Աստված։

Դավիթ ՄՇԵՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում