Հայ շախմատիստը բաժանեց 3-8-րդ տեղերը Լիլի մրցաշարում
20/04/2013 15:07
Նմանատիպ
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 179 մասնակիցների մեջ բաժանեց 3-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանը 6-րդն էր: Այս մասին տեղեկացնում են Armchess.am կայքից:
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Անդրեյ Ժիգալկոն (Բելառուս):
Հետևեք մեզ նաև Telegram-ում