Բիաթլոնի աշխարհի գավաթի երկրորդ փուլում, որն անցկացվում է ավստրիական Հոխֆիլցենում, կայացել է տղամարդկանց սպրինտը:
10 կիլոմետր տարածությունն ու երկու կրակահերթերն ամենաարագն հաղթահարել է Յոհանես Բյոն: Նորվեգացուց 12 վայրկյան հետ է մնացել վերջին 6 տարիների աշխարհի գավաթակիր Մարտեն Ֆուրկադը:
Ընթացիկ մրցաշրջանում Բյոն երկրորդ անգամ է դառնում հաղթող: Նա լավագույնն էր ճանաչվել նաև Էստերսունդի անհատական մրցավազքում: Չնայած նրան, որ բոլոր չորս մրցավազքերում Ֆուրկադը եղել է լավագույն եռյակում, նա միայն մեկ հաղթանակ է գրանցել` Էստերսունդի պասյուտում: Շվեդիական մրցափուլի սպրինտում ֆրանսիացին պարտվել էր Բյո եղբայրներից ավագին` Տարեյին:
Այսօր եռյակը եզրափակել է սլովենացի Յակով Ֆակը, ում համար դա երկրորդ անընդմեջ բրոնզե մեդալն է:
Ընդհանուր հաշվարկում Ֆուրկադը 216 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Յոհանես Բյոն 178 միավորով երկրորդն է: