Հեղինե Բիշարյանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասների մասին

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով նախօրեին ՀՀ նախագահի հետ հանդիպմանն էր մասնակցել, aravot.am-ի հետ զրույցում հայտնեց.«Հանդիպման ժամանակ սահմանադրական պահանջներին համաձայն նախագահը ներկայացրել է այն թեկնածուին, ում վարչապետ պետք է նշանակեր: Այլ խոսակցություններ չեն եղել, որովհետեւ դա էր պահանջը»:

 Ինչ վերաբերվում է վարչապետի վերանաշանակմանը`   Բիշարյանն ասաց, որ այդ լուրը ՕԵԿ-ին ոչ շատ ոգեւորվել, ոչ էլ՝ տխրեցրել է. «Մենք ուղղակի առաջարկում ենք, որ նորանշանակ վարչապետը շատ ավելի համարձակ քայլեր անի, կադրային փոփոխություններ արվեն, ազատվեն հղփացած եւ հոգնած դեմքերից ի վերջո: Կան որոշ պաշտոնյաներ, որոնք ասոցացվում են իրենց պաշտոնների հետ, կարծես, թե մշտապես իրենք պետք է լինեն: Եվ ինչպես երկրի նախագահն ասաց երդմնակալության ժամանակ, որ երկրում ծառացած են երեք լուրջ խնդիրներ՝ գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, այս մեսիջն ուղղված էր կառավարությանը, եւ կառավարությունը, որպես առանցքային լուրջ խնդիրներ, սրանց շուրջ պետք է ձեւավորի իր ապագա աշխատանքները:

Այն  հարցին, թե ՀՀ նախագահի՝ կառավարության կազմի վերանշանակումները հույս ներշնչո՞ւմ են,որ մատնանշված խնդիրները մոտ ապագայում կլուծվեն, տիկին Բիշարյանը պատասխանել է. «Դեռեւս նշանակումների գործընթացը չի գնում, որ կարծիք կազմեմ: Տեսնենք՝ ամբողջությամբ ովքեր են նշանակվում, արդյունքում պատկերացում կկազմենք՝ ինչպիսին կլինեն ապագա գործընթացները»:

Մեր հարցին իսկ ՕԵԿ նախարարների պորտֆելների թիվն ու անունները քննարկվե՞լ են հանդիպման ժամանակ, ՕԵԿ խմբակցության ղեկավարնն ասաց. «Մեր նախարարներից մեկը մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, այդ հարցը թողել ենք ընտրությունից հետո: Այս պահին մեր քննարկումները չեն եղել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում