Չպետք է ջանք խնայել Արցախը շենացնելու համար. Դ. Ջամալյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ասաց, որ ադրբեջանցիների նկրտումներն անիրականանալի են դառնում նաև Արցախում ապրող մարդկանց շնորհիվ և չպետք է ջանք խնայել Արցախը շենացնելու համար:

«Ապրելով թուրքերի և ադրբեջանցիների հարևանությամբ, գիտենալով մեր թշնամիների նկրտումներն՝ առաջնահերթություն է Արցախի համաչափ զարգացումը»,-ասաց Դավիթ Ջամալյանը։

Նա նկատեց, որ մենք գերխնդիր ունենք ապագա սերունդներին փոխանցել ապահով ու հուսալի խաղաղություն, իսկ դրա երաշխիքը Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանի սահմանամերձ հատվածի զարգացումն է:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրապ Ըռքոյանը, ով ասաց, որ շատ է պատահում, երբ իր ընկերներ զանգում և ասում են’ հողերը հե՞տ են տալիս, ի՞նչ են որոշում և ավելցրեց.«Ասեմ, որ նման բան մեր շրջանում չենք զգում’ սկսած Արաքսից մինչը Օմար: Բնակիչները շատ նորմալ կյանքով են ապրում, ստեղծագործում են: Մեր հարավային թևում, երբ գնում ենք, հազարավոր հեկտարներով այգիներ են տնկել, մոտ 20 հազար հեկտար ցորեն և գարի աշնանացան է արվել»:

Զոհրապ Ըռքոյանը կարևորեց մշակութային հուշարձանների հարցը, որոնց բավարար ուշադրություն չի դարձվում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում