Բակո Սահակյանը մասնակցել է ծառատունկի

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Ասկերանի շրջանի Շոշկավանքի շրջակայքում կազմակերպված ծառատունկին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Նախագահ Սահակյանը նշել է նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը՝ հատկապես կարեւորելով պատմաճարտարապետական կոթողների շրջակայքի բարեկարգումը՝ այն համարելով կարեւոր թե դրանց պահպանման, թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում