Բողոքի ցույց Վրաստանում
Նմանատիպ
Վրացիները դեմ են կեսաչափական անձնագրերի ներմուծմանը: Վերջիններս բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիում: Այս մասին գրում է Газета.Ru-ն:
Интерфакс-ի տվյալներով, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ինքնությունը հաստատող այլընտրանքային փաստաթղթի առկայության հնարավորություն և պնդում են, որ դա մարդու իրավունքների խաղտում է, չի կարելի ստիպել` ինքնությունը հաստատող էլեկտրոնային վկայականներ ձեռք բերել:
Բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկի խոսքերով, բոլոր մյուս երկրներում, որտեղ նույնպես ներմուծվել են էլեկտրոնային վկայականները, գոյություն ունի այլընտրանքային փաստաթուղթ, որը հաստատում է մարդու ինքնությունը:
Ցուցարարները պնդում են, որ պետք է իրենց ընտրության հնարավորություն տան, վերջիններս այդ պահանջով դիմել են նախկին իշխանություններին, սակայն ոչինչ չի փոխվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում