Բնապահպանություն

Բնապահպանություն

Սիրելի  փոքրիկներ, այօր մենք պետք է զրուցենք բնապահպանության մասին։ Դա ամենակարևոր խնդիրներց մեկն է մեր և մեր հարազատների առողջ ապրելակերպի համար։

Մենք բոլորս գիտակցաբար և ոչ գիտակցաբար աղտոտում ենք շրջակա միջավայրը՝ հողը, օդը, ջուրը։

Մենք չպետք է աղտոտոնք գետինը․ դա կաող  սնունդ հանդիսանալ տարբեր կենդանիների,օրինակ՝ առնետների համար, որոնք բազմաթիվ հիվանդությունների հարուցիչներ են։

Ջրի աղտոտվածության պատճառով կարող են սատկել մի շարք ջրային կենդանիներ և թռչուններ։

Գործարանային թափոնները, մեքենաները, փոշին կարող են պատճառ հանդիսանալ օդի աղտոտվածության, որի հետևանքով կարող են դիտվել թունավորումներ, հազ, փռշտոց։

Եկեք լսենք մեր խելացի Պիստակին, ով նույնպես մտահոգ է բնապահպանության մաքրությամբ։

-Լսեք, ես՝ Պիստակս, իմ այգու աղբը հավաքում, լցնում էի գյուղի լիճը: Լիճը բարկացավ ու կեղտոտեց իմ այգին: Այդ օրվանից ես մի շատ կարևոր բան հասկացա. օդը կապ ունի ջրի հետ, ջուրը կապ ունի ինձ հետ, ես կապ ունեմ ձեզ հետ, դուք կապ ունեք անձրևի հետ, անձրևը կապ ունի… Հիմա կասեք, թե Պիստակը անկապ բաներ է խոսում: Երկիր մոլորակի վրա ոչ մի անկապ բան չկա: Ով չի հավատում, թող նայի ու ամենից շատ հենց ինքը կհավատա:

Մուլտը՝ Շողակաթ հեռուստաընկերության

Հետևեք մեզ նաև Telegram-ում