Ապրիլի 24-ին ՀՀԿ-ն քարոզչություն չի իրականացնի

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության եթերաժամերին Երեւանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քարոզչական հոլովակներ չեն հեռարձակվի եւ քարոզչական հանդիպումներ չեն իրականացվի:

Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում