Սիրիայի կառավարական զորքերը ապտամբներին դուրս են մղել Դամասկոսի մերձակայքից
22/04/2013 12:13
Նմանատիպ
Հինգ օր շարունակ գրոհելուց հետո Սիրիայի կառավարական զորքերը ապստամբներին դուրս են մղել Դամասկոսի մոտ գտնվող Ջդեյդեթ-Ֆադլ քաղաքից: Ըստ ընդդիմության ակտիվիստների՝ զոհվել է առնվազն 80 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սիրիայի պետական SANA գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկիչները մեծ կորուստներ են ունեցել, ոչնչացվել են մեծ քանակով զենք և զինամթերք: Ըստ ընդդիմադիր ակտիվիստների՝ Ջդեյդեթ Ալ-Ֆադլի կորուստի պատճառն այն է, որ բանակը այն շրջափակել էր բոլոր կողմերից և նրանք այլ ելք չունեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում