Գասպարին նույնպես Գլխավոր դատախազության շենքի մոտ է

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նույնպես Գլխավոր դատախազության շենքի մոտ է’ «Ժառանգության» ակտիվիստների հետ։

Նա նույնպես դիմում ներկայացրեց դատախազություն ու ասաց, որ ոստիկանապետի չափանիշերով նա  սատանա է:

Ինչից հետո նա հայտարարեց. «Ես հայտարարում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը, Սասունը, Մոնթեն, բոլորն այն սատանաներն են, ովքեր ոգևորել են, կանգնել անօրինականության, ապօրինությունների առջև, նրանք իմ Աստվածներն են: Չափազանց է ասված, բայց Վովա Գասպարյանին այսպես պետք է հակադարձել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում