«Քանի դեռ կռվողներ կան, լուծում միշտ էլ լինելու է»․ Ժիրայր Շալյան
Նմանատիպ
Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել ռազմական փորձագետ , քաղաքագետ Ժիրայր Շալյանի «Հուշերիս հուշերը» գիրքը։ Այն հեղինակի դեռևս միակ գիրքն է՝ թարգմանված հայերեն։ «Սա միջազգային գրականություն է և վկայություն՝ հայերի վերջին ժամանակների պատմության մասին։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։
Մի ժողովրդի մասին, որի կազմում եմ նաև ես »,-այսպես դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ խոսեց գրքի մասին հեղինակը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ գրքի հաղորդագրությունը կամ այլ կերպ ասած մեսիջը քաջությունն է, քանի դեռ կռվողներ կան, լուծում միշտ էլ լինելու է․ «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ միայն զոհերի ազգ չենք, այլ նաև հաղթողների»։ «Հուշերիս հուշերը» աշխատանքում Շալյանը կարեւորել է մի հարց. ինչպե՞ս է Ցեղասպանությանը վերաբերող պատմությունը Սփյուռքում փոխանցվում սերնդից սերունդ, եւ ինչպես է ինքն ընկալել իր երեցներից փոխանցված պատմությունը։
Գրքի գրման աշխատանքների դժվարությունների հետ կապված գրողն առանձնացրեց զոհի մտածելակերպի վերացման բարդույթը։ Ըստ նրա՝ սա մոռացված է հայերի կողմից՝ մասնավորապես սփյուռքահայերի, որոնք միշտ բողոքում են՝անցյալում եղած դժվարությունների պատճառով։ Գրողն ասում է բոլորին՝ գործեք, ինչպես առաջ էիք անում։
Գրականագետ Հայկ Համբարձումյանը կարծում է, որ գրքում լուծումը տրված է՝ այն ներկայացնելով հերոսական պատումի ձևով․« Եթե կառուցվածքային տեսանկյունից դիտենք, հեղինակը չի կարող խուսափել ողբից և վերապրումներից, բայց տեքստը այնպես է կառուցված, որ համ ողբն է ներկայացված կամ հերոսությունը»։ Գրքի հրատարակման աշխատանքներով զբաղվող «Անտարես»- հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, երբ պատվերը ստացան հաճույքով հանձն է առել գրքի տպագրման տարածման և վաճառքի պատրաստակամությունը, թև մինչ այդ Շալյանի անունը Լևոն Տեր-Պետրոսյանից էր լսել միայն։ «Հայաստանցի հրատարակիչ բոբիկ լինելու մասին է խոսքը․ չգիտեի, որ Շալյանը նաև գեղարվեստական գործեր է գրում, կարծում էի ՝ սա մասնագիտական գրականության մասին է։ Երբ որ ասում ենք գեղարվեստական, գիտենք, որ գեղարվեստականը Հայաստանում չի վաճառվում։
Հայաստանցիները միջինում տարին 48 գեղարվեստական գիրք են գնում: Իհարկե, մենք կաջակցենք, կկազմակերպենք վաճառքը, որպեսզի ամեն մի հետաքրքրված ընթերցողի սեղանին լինի այն»։ Գրքի մասին կարծիքը հայտնելու հարցում Արմեն Մարտիրոսյանը կրկին բոբիկ է․ «Անտարես»-ի հրատարակած գրքերի մասին կարծիք չի հայտնել և չի հայտնի, սակայն վախ կա, որ երբ ցեղասպանության թեման արծարծվում է հարյուր տարի անց, բաց ենք թողնում մի կարևոր դաս՝ ինչ եղել է 100 տարի առաջ կրկնվում է այլ զենքեր կիրառելով։ «Անդրադառնալով այս թեմային դասի պահը բաց ենք թողնում՝ ինչ անենք, որ վաղը՝ 102-րդ տարում, էթնոսին բնօրրանից դուրս մղելը, որը մենք այժմ արտագաղթ ենք ասում, չկրկնվի։ Դրա մասին չի բարձրաձայնվում և այն դեռ մնում է ասպարեզում»,- իր խոսքում նշեց Մարտիրոսյանը։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում