Աղվան Վարդանյան.Վեդիի դաշնակցական տնօրենի միջադեպը միակը չէ

«Այնքան են արդեն լկտիացել, որ  դաշնակցական տնօրենին են կանչում ու նման բան ասում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման անդրադառնառոլվ Վեդիի դաշնակցական տնօրենի միջադեպին, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Արմեն Ալեքսանյանին կանչել են Արարատի մարզպետարան եւ համոզել, որ Երեւանի ավագանու ընտրություններում դաշնակցական տնօրենն իր կապերն օգտագործի հօգուտ Հանրապետական կուսակցության թեկնածուի:

Լրագրողի այն հարցին, թե չե՞ք ուզում իրավապահ մարմիններին դիմել՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արդեն հրապարակային ասվել է, մենք էլ ասել ենք, որ ոստիկանություն չեն կանչել, կանչել խնդրել են, թե կկարողանա՞ս քո բարեկամներին, հարազատներին ասես, որ Հանրապետականին ընտրեն:Դե դա հանրապետությունով մեկ արվում է: Եզակի դեպք չի: Ամբողջ հանրապետությունով մեկ իրենք այդ գործով են զբաղված»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում