Հոռոմայրի խայտառակ վերանորոգումն արտացոլում է ոլորտում առկա վիճակը

Հոռոմայրի խայտառակ վերանորոգումն արտացոլում է ոլորտում առկա վիճակը

«Պահպանե՛նք մեր մշակութային արժեքները» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Մամուլում և սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք արտացոլում են Լոռվա մարզում Հոռոմայրի (VII-XIV դդ.) եկեղեցու խայտառակ վերականգնումը, ոլորտում տիրող վիճակի խոսուն վկայությունն են: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Այն ժամանակ, երբ երկրով մեկ հարյուրավոր պատմաճարտարապետական կոթողներ կործանվում են անտերությունից, գոնե մեկ կոթողի փրկությունը կարծես թե պետք է խանդավառությամբ ընդունվեր, սակայն սա այն դեպքն է, երբ ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետն է հանվում. վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա պարզապես նոր անճաշակ եկեղեցի է կառուցված:

Լոռվա մարզպետի մեկենասությամբ վերականգնված Հոռոմայրը մեր պատմության, մշակույթի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքի արգասիքն է: Ցավալի է, որ ոլորտի մասնագետները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց դժգոհությունները, քանի որ կապված են մշակույթի նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մասնավոր զրույցներում նրանք արտահայտում են իրենց զարհուրանքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում