Սամվել Ֆարմանյան. ՀՀԿ-ն ունի այս ընտրություններում հաղթելու բոլոր հնարավորությունները

ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները հաղթելու այս ընտրություններում:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Ըստ Ֆարմանյանի` գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն իրեն դրսևորել է որպես եռանդուն, աշխատասեր, քաղաքացիների նկատմամբ բարյացկամ վերաբերմունք ցուցաբերող անձ:

Անդրադառնալով ձևավորվելիք կառավարությանը՝ Ս. Ֆարմանյանն ընդգծեց, թե ստեղծվելիք կառավարությունը պետք է արդարացնի Նախագահ Սարգսյանի սպասելիքները:

«Եկեք հանուն ճշմարտության բոլորս ընդունենք, որ ով էլ լիներ վարչապետ, նա պետք է հայտնվեր թիրախում: ՀՀ վարչապետի անձը մշտապես եղել է, կա և դեռ երկար ժամանակ մնալու է քննադատության թիրախում»,- ասաց նա և ընդգծեց, որ իր համար կարևոր է ոչ թե անձերի փոփոխությունը, այլ’ խաղի կանոնների փոփոխությունը:

«Վարվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի ատկատները նվազագույնին հասցնելուն, ինչպես նաև’ տնտեսական մենաշնորհների նվազեցմանը»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին, Ֆարմանյան ասաց, որ զարմանալի է համարում ընդիմադիր որոշ ուժերի չմասնակցելու փաստը:

«Զարմանում եմ, որ նրանք այդ ընտրությանը չմասնակցեցին սեփական ղեկավարի հայեցողությունից, կամ նրա ղեկավարի մտավարժանքի կարողության աստիճանից ելնելով»,-նշեց պատգամավորը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում