Խերսոն քաղաքում օրհնվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքար
19/12/2017 15:25
Նմանատիպ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ Խերսոն քաղաքում օրհնվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքար: Սկզբնաղբյուր՝ armchurch.info։
Արարողությանը ներկա էին Նիկոլաև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարագ քահանա Յապարյանը, Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլայենկոն, հայ համայնքի նախագահ Տիգրան Մկրտչյանը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ և հավատացյալ ժողովուրդ:
Վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինայում տեղադրվել են տասից ավելի խաչքարեր, ևս տասը առաջիկայում պետք է տեղադրվեն երկրի տարբեր հայաբնակ շրջաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում