Դուդուկահար և դհոլահար Մխիթարյան քույրերը նոր տեսահոլովակ են ներկայացրել
19/12/2017 12:00
Նմանատիպ
Ժողովրդական ստեղծագործությունը՝ ժամանակակից գործիքավորմամբ: Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները դեկտեմբերի 19-ին ներկայացրել են նոր տեսահոլովակ: Սկզբնաղբյուր՝ Aysor.am:
«Մխիթարյան քույրեր և ընկերներ» խումբը տեսահոլովակում կատարում է «Ջուր կուգեր» ստեղծագործությունը: Նշենք, որ քույրերից բացի խմբում հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը և Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում