Թուրք հայտնի պատմաբան պրոֆ. Թաներ Աքչամը, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք գիտնականներից է, թուրքական «Զաման» (Zaman) պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ է արել Հայոց ցեղասպանության հարցի և հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայից ակնկալվող քայլերի մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am:
Ստորև ներկայացնում են հարցազրույցը’ որոշ կրճատումներով.
– Օսմանյան կայսրությունից քա՞նի հայ է բռնի տեղահանվել:
– Օսմանյան աքսորի մատյանում աքսորյալների թիվը նշվում է որպես 924.158: Սակայն այս փաստաթղթում որոշ թերություններ կան: Այստեղ բացակայում են Ստամբուլ, Էդիրնե, Այդըն, Բոլու, Քասթամոնու , Չանաքքալե, Քյութահյա, Ուրֆա, և այլ բակավայրերի անունները, որտեղից հայերը նույնպես բռնի տեղահանվել են: Եթե այս քաղաքների աքսորյալներին էլ հաշվի առնենք, ընդհանուր թիվը ստացվում է 1.2 միլիոն:
– Աքսորի ճանապարհին քա՞նի հոգի է մահացել:
– 1918թ նոյեմբեր ամսին Օսմանյան նոր կառավարությունը հանձնաժողով է ստեղծում հայկական զոհերի հաշվարկելու համար: Այս հանձնաժողովը 1918թ հրապարակում է ուսումնասիրության արդյունքները , ըստ որի 800 000 հայ աքսորի ճանապարհին մահացել է: 1928 թ Թուրքիայի գլխավոր շտաբը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մարդկային կորուստների մասին գիրք է հրատարակում: Գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն’ Առաջին աշխարհամարտի ընթացքում սպանվել է 800 000 հայ և 200 000 հույն : Սրանց մեջ ներառված չեն 1918թ-ից հետո, սովի , հիվանդությունների և ջարդերի հետևանքով մահացածները: Այս ամենը գումարելիս մարդկային կորուստների քանակը հասնում է 1 միլիոնի :
– Հավատու՞մ եք, որ 1915-ին ցեղասպանություն է եղել:
– Թուրքիայում շատերը չգիտեն, բայց ցեղասպանություն հասկացությունը կիրառության մեջ է մտել հենց Հայոց ցեղասպանության իրագործմամբ: Այս տերմինը կիրառության մեջ է մտցրել Ռաֆաել Լեմկինը : Նա իր հիշողություններում պատմում է, որ 1921 թվականին, երբ Սողոմոն Թեհլերյանը սպանում է Թալեաթ փաշային, ինքը Լեհաստանում ուսանող է եղել: Եվ այն ժամանակ, երբ ընթանում էր Թեհլերյանի դատավարությունը նա իր դասախոսին հարցնում է , թե մոտ մեկ միլիոն մարդու սպանության մեջ պատասխանատու Թալեաթին ինչու չէին ձերբակալել, իսկ մեկ հոգու սպանած Թեհլերյանին ձերբակալել են: Եվ դասախոսը պատասխանում է. «Պատկերացնենք հավեր ունեցող մի գյուղացու: Գյուղացին սպանում է իր հավերին : Եվ դա քեզ չպետք է հետաքրքրի: Եթե խառնվես այդ գործ կստացվի, որ չափդ անցել ես»: Այս ձևով դասախոսը բացատրում է ազգային իշխանության համակարգը, որտեղ երկրի ղեկավարները չեն կարող դատվել իրենց գործողությունների պատճառով:Դասխոսի այս օրինակին Լեմկինը մեկ նախադասությամբ է պատասխանում .« Բայց մարդիկ հավեր չեն չէ՞»: Այս միջադեպը մեծ ազդեցություն է թողնում Լեմկինի վրա և վերջինս որոշում է թողնել փիլիսոփայությունը և ուսումնասիրել իրավունք: Նա որոշում է, մշակել մի օրենք, որը պատասխանատվության կենթարկի երկրի հանցագործ ղեկավարներին:
Այնուհետև նա կիրառության մեջ է մտցնում ցեղասպանություն տերմինը’ ասելով «Ես այս բառը ստեղծել են հայերի հետ կատարվածը պատմելու համար»: Իսկ մենք այսքանից հետո քննարկում ենք թե 1915 թ.-ին ցեղասպանություն չի եղել: Ըստ ձեզ դա տարօրինակ չէ՞: Կարծում եմ , այս քննարկման վրա պետք չէ ժամանակ կորցնել: Արդյունքում 1915թ.-ը հերքել ցանկացող շրջանակները , օգտագործելով ժողովրդի’ թեմայից անտեղյակությունը , ցանկանում են անիմաստ ու անտեղի քննարկում ծավալել:
– Ըստ Ձեզ’ Հայկական հարցն ինչպե՞ս է լուծվելու:
– Ըստ իս’ պետք է խոսենք ոչ թե հայկական, այլ թուրքական հարցի մասին:
Ամեն բանից առաջ մենք’ թուրքերս, պետք է սովորենք պատմության մեջ տեղի ունեցածների մասին խոսել: Կարծում եմ, ամեն բանից առաջ կարևոր է սովորել ցավն հասկանալն ու կիսելը:
Պետք է սկսենք հասկանալ, թե հայերը ինչ են ապրել, և լսենք դա իրենց բերանից: Մեր կառավարությունը, եթե ցանակնում է այս խնդիրը իսկապես լուծել, նախ պետք է փոխի խոսելաոճը: Կռվի լեզուն այլ է , խաղաղության ու եղբայրության լեզուն այլ: Ուստի հայերի նկատմամբ թշնամություն և ատելություն պարունակող հրապարակումներին պետք է վերջ տրվի: Ազգային անվտագության խորհրդի հովանավորությամբ գործող «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը» պետք է լիկվիդացնել: Քանի դեռ այս խորհուրդը կա Թուրքիայի’ ցեղասպնության հարցում առաջընթաց գրացնելը պատրանք է:
Երկրորդ կարևոր քայլը սահմանների բացումն է: Անցյալի խնդիրը միմիայն ներկայիս հարաբերությունների կարգավորմամբ է հնարավոր: Սահմաները փակ պահելով և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով խնդիրը չի լուծվի: Եթե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացի և այդ արարքն էլ «Դինքի դուռ» կոչի, դա շատ գեղեցիկ ժեստ կլինի: Եվ երրորդ կարևոր քայլը կլինի ներողություն խնդրելը: Երկրների և կառավորությունների ղեկավարները անցյալում տեղի ունեցած ցավերի համար ներողություն են խնդրում և դա իրենց բոլորովին չի ստորացնում, նսեմացնում, այլ ընդհակարակը հարգանքի է արժանացնում:
Թուրքիան նաև պետք է ազատվի Ադրբեջանի խնամակալությունից: Թուրքիան սեփական երկիր կատարվող չվերթների համար նույնիսկ Ադրբեջանի թույլտվությունն է հարցնում: Արձանագրությունները նույնպես Ադրբեջանի ճնշմամբ կյանքի չկոչվեցին : Ես հույս ունեմ , որ քրդական հարցում համարձակ քայլեր անող Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում էլ նման քայլերի կդիմի: