Մանուկն ու ձյունը
19/12/2017 12:43
Նմանատիպ
– Ճերմակ փաթիլ,
Սիրուն թիթեռ,
Քեզ ո՞վ բերեց
Երկիրը մեր։
– Արցունք եմ ես՝
Ամպից պոկված,
Ցրտից սառել,
Ընկել եմ ցած։
Այն մոխրագույն
Ամպիկը, տես,
Իմ սիրասուն
Մայրն է, գիտե՞ս։
– Ճերմակ փաթիլ,
Սիրուն թիթեռ,
Իջիր, իջիր
Երկիրը մեր։
Իջիր անթիվ
Քույրերիդ հետ,
Գարունը գա՝
Կդառնաք հետ։
Իսկ հիմա բաց
Երկնքի տակ
Դաշտում հյուսեք
Ճերմակ վերմակ։
Ու տաքացրեք
Ցորեն-գարին
Բերքով առատ
Լինի տարին։
Գեղամ ՍԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում