Ձյունոտ պար

Ձյունոտ պար

Մտքով անտառ գնացի,
Մի եղևնի բերեցի՝
Թշիկներով իր կանաչ,
Փշիկներով իր կանաչ․
Ձյուն շաղ տվի ես վրան,
Խաղալիքներ կախեցի,
Անձրևիկներ կախեցի,
Անձրևիկներ մաղեցի․
Ձմեռ պապն էր լուռ նստած՝
Նապաստակը գիրկն առած։
ՈՒ եղևնին իմ դալար
Դարձավ ձյունոտ կանաչ պար։
Հազար գույն էր նա առել,
Իմ սենյակը զարդարել,
Ժպիտներով ձյունավառ
Դարձել զնգուն տոնածառ։

Վրեժ ՎԱՐԴՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում