12 թանգարաններ հունվարի 3-ից կգործեն

12 թանգարաններ հունվարի 3-ից կգործեն

Մշակույթի նախարարության ենթակայության ավելի քան մեկ տասնյակ թանգարանները կսկսեն գործել հունվարի 3-ից: Նախարարությունից մանրամասնում են, որ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին ժամը 12։00-ից 17։00-ն բաց կլինեն հետևյալ թանգարանները.

1. Հայաստանի ազգային պատկերասրահ (Երևան, Արամի 1)
2. Հայաստանի պատմության թանգարան (Երևան, Հանրապետության հրապարակ 4)
3. Գրականության և արվեստի թանգարան (Երևան, Արամի 1)
4. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան, Արշակունյաց 28)
5. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
6. Ռուսական արվեստի թանգարան (Երևան , Իսահակյանի 38.Կասկադ համալիր)
7. Ե. Քոչարի թանգարան (Երևան, Մ.Մաշտոց 39/12 .Կասկադ համալիր)
8. Հ. Թումանյանի թանգարան (Երևան, Մոսկովյան 40)
9. Ս. Փարաջանովի թանգարան (Երևան, «Զորագյուղ» ազգագրական թաղամաս, 15, 16)
10. Ե. Չարենցի տուն-թանգարան (Երևան, Մ .Մաշտոց 17, Արամ 60)
11. Մ. Սարյանի տուն-թանգարան (Երևան, Սարյան 3)
12. Օրբելի եղբայրների տուն-թանգարան ( ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Օրբելի եղբ. փողոց 12):
Սկզբնաղբյուր՝ Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում