Արոնյանը հաղթանակ է տոնում Կրամնիկի նկատմամբ
22/04/2013 21:06
Նմանատիպ
Ինչպես եւ ավելի վաղ տեղեկացրել ենք, այս օրերին ընթանում է Այլոխինի հուշամրցաշարը: Այսօր, մրցաշարի երկրորդ տուրում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի դեմ: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, Արոնյանն այս պարտիան ավարտել է հաղթանակով:
Մրցաշարը, որն սկսվել է երեկ, կտևի մինչև մայիսի 1-ը: Մրցաշարի առաջին մասը անցացվելու է Փարիզում, երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգում:
Մրցաշարին մասնակցում են՝ Արոնյանը, Անանդը, Գելֆանդը, Ադամսը, Կրամնիկը, Սվիդլերը, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆրեսինեն, Վիտյուգովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում