Ներկայացվել է «Քո ողջ սրտով» ֆիլմը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին

«Հայ գրատպության 500-ամյակի», ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երևանը՝ 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում՝ 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը և ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստա­ըն­կերությունը համատեղ նախաձեռնել են «Քո ողջ սրտով» /Всем сердцем твоим/ ֆիլմի նկարահանումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Ֆիլմի ռեժիսորն է Անդրեյ Կուրենկովը, տեքստը կարդում է Ավանգարդ Լեոնտևը: Ֆիլմում ներկայացված են Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատե­նա­դարանի», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Շուշիի թանգարանի հավաքածուները:

«Քո ողջ սրտով» ֆիլմի անդրանիկ հեռուստաեթերը կայացել է ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին «Կուլտուրա» հեռուստաալիքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում