Հանրապետական Հովհաննես Սահակյանը կարող է նախարար դառնալ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ում արդեն քննարկում են որոշ թեկնածուների անունները: Այս համատեքստում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը:

Սահակյանը, ի դեպ, ժամանակին աշխատել է այս նախարարությունում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա ասաց, որ իրեն դեռ որեւէ մեկը որեւէ պաշտոն չի առաջարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում