«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում երևանյան ջազը հնչել է Մոսկվայում

«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում երևանյան ջազը հնչել է Մոսկվայում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի, Մոսկվայի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի գալա-համերգին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Տեղեկացնում է Aysor.am-ը։

Երեկոյի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին ողջունել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ-բենդը: Մոսկվայի միջազգային երաժշտության տանը կայացած համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև հայկական ջազի մոտիվներով: Ջազային տարբեր խմբերի ղեկավարներից կազմված բենդում իրենց կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո), կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանը, դուդուկահար Նորայր Քարտաշյանը և հարվածային գործիքներով` Արման Ջալալյանը :

Հայկական ու համաշխարհային ջազային լավագույն ստեղծագործություններով և իմպրովիզներով հագեցած համերգային ծրագիրն արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին: Խոսելով իրենց տպավորությունների մասին՝ վերջինները նշել են, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ վայելելու հայ ջազմենների կատարողական բարձր արվեստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում