Արամ Հարությունյանը 20-ից ավելի ընտանիքների վռնդել է իրեն պատկանող շենքից

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 107 շենքի 20-ից ավելի ընտանիքներ երեկ վտարվել են իրենց բնակարաններից։ Այս շենքը նախկինում ծառայել է իբրև հյուրանոց, սակայն վտարված բնակիչները 20 տարուց ի վեր բնակվել են իրենց հատկացված բնակարաններում։ Շենքի տնօրեն Արմեն Մուրադյանը պատճառաբանել է, որ կատարում է սեփականատիրոջ հրահանգը։ Վտարված բնակիչները նշեցին, որ իրենց զբաղեցրած նախկին հյուրանոցը պատկանում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին, որն էլ հրահանգել է ազատել շենքը և դուրս վռնդել բնակիչներին։ Վտարված քաղաքացիները երեկ հանդիպել են Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ և իրենց հետ կատարվածը ներկայացրել նրան, սակայն Մուրադյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել, միայն խոստացել է հանդիպման դեպքում բանակցել Հարությունյանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում