Գործազուրկների նոր բանակ` Էկոնոմիկայի նախարարության թեթև ձեռքով

«Արդեն 4-րդ օրն է՝ մայրաքաղաքի բազմաթիվ խանութներ, որոնք զբաղվում են ձայնա և տեսասկավառակների վաճառքով, հսկայական վնասներ են կրում, քանի որ ապրիլի 18-ից արգելված է առանց ակցիզների նման ապրանքներ վաճառել։ Իսկ ակցիզներ արտադրող կամ իրացնող ընկերությունը կարող է ստանալ միայն էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թույլտվությամբ, գործակալությունն էլ բազմաթիվ ընկերությունների պարզապես թույլ չի տվել զբաղվել ձայնա և տեսասկավառակների արտադրությամբ ու վաճառքով, ինչի պատճառով էլ այդ գործարարները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ:

«Առավոտ»-ը գրել է, որ այսօր նորից բողոքի ակցիա է լինելու, պահանջով՝ մինչ օրենքը կվերանայեն, իսկ դա երկար ժամանակ է պահանջելու, թույլ տալ ընկերություններին ակցիզներ ձեռք բերել և եղած ապրանքը, որը բերվել է այն երկրներից, որտեղ վաճառքի և արտադրության թույլտվություն կա, մեզ մոտ վաճառել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում