Վրաստանի հայ ուսանողները դիմել են բուհի ղեկավարությանը` իրենց ապրիլի 24-ին դասերից ազատելու խնդրանքով
Նմանատիպ
«Վրաստանի Հայ Համայնք»-ի Ուսանողական Միության նախաձեռնությամբ Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի Պետական Համալսարանի ուսանողները խնդրանքով դիմեցին ռեկտորին, որպեսզի վերջինս ապրիլի 24 – ին հայազգի ուսանողներին ազատի դասախոսություններից: Այս մասին տեղեկացնում են «Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայությունից:
«Մենք, ներքոստորագրյալներս, խնդրանքով դիմում ենք ձեզ, որ վերոնշյալ օրը (ըստ գործող օրենսդրության, «Վրաստանի Սահմանադրություն» 7 – րդ հոդված, 19– րդ հոդված, էջ 1, էջ 3, 38 – րդ հոդված էջ 1, 39 – րդ հոդված, «Աշխատանքային օրենսգիրք» 20 – րդ հոդված էջ 2) Ի.Ջավախիշվիլու անվան Պետական Համալսարանի հայազգի ուսանողները ազատվեն դասերից, իսկ բաց թողնված
ժամերը համարվեն հարգելի: Նմանապես խնդրում ենք , որպեսզի հաշվի առնեք այս օրվա կարեւորությունը հայազգի ուսանողների համար եւ այն դեպքում, եթե ապրիլի 24 – ը համընկնի որեւ է քննության հետ, թույլ տաք նրանց տվյալ քննությունը տեղափոխել քննության կենտրոնին հարմար ցանկացած օր» – ասվում է դիմումում:
Դիմումը ստորագրում է 250 – ից ավելի ուսանող: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությանը աջակցություն հայտնեցին նաեւ սույն համալսարանի ազգությամբ վրացի ուսանողները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում