Ադրբեջանում իսլամիստ ակտիվիստները ազատազրկման են դատապարտվել
Նմանատիպ
Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում հիջաբ (գլխաշորը) կրելն արգելող որոշման դեմ պայքարի ակտիվիստներից 8-ը երեկ 5-6- ական տարվա ազատազրկման են դատապարտվել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, նրանք մեղավոր են ճանաչվել «ոսստիկանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու» և «հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունններ կատարելու» համար:
Ակտիվիստները ձեբակալվել էին 2012թ-ի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ. այդ օրը 200-ից ավելի ակտիվիստներ հավաքվել էին Ադրբեջանի կրթության նախարարության շենքի մոտ և նախարարից պահանջել էին չեղյալ հայտարարել 2010թ-ի որոշումը, ըստ որի՝ դպրոցների աշակերտները հանրակրթական ուսումնական հաստատություն պետք է հաճախեն միանման դպրոցական համազգեստով և առանց հիջաբի:
Բաքվի շրջանային դատարանը երեկ կայացրել է ձերբակալվածներից 8-ի դատավճիռը. նրանցից երկուսը դատապարտվել են 6-ական, 4-ը՝ 5,5-ական, ևս երկուսը՝ 5-ական տարվա ազատազրկման:
Դատապարտյալների փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը, և առաջիկայում պատրաստվում են բողոքարկել դատավճիռները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում