Բարի գալուստ սեփական տուն. այսպես են Իվանաշվիլիին դիմավորել Բրյուսելում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրյուսել իր այցի ընթացքում հանդիպել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ:
«Բարի գալուստ սեփական տուն»,-ողջույնի այս խոսքերով Է սկսել մեզ հետ հանդիպումը Ժան-Կլոդ Մինյոնը, մենք Էլ ենք այդպես տրամադրված: Վրաստանը պետք Է վերադառնա եվրոպական տուն»,-հայտարարել Է Իվանիշվիլին:
Ինչպես նշել Է վարչապետը, Վրաստանը մեծ կարեւորություն Է տալիս Եվրոպայի Խորհրդի հետ ինստիտուցիոնալ երկխոսության շարունակմանը եւ ավելի սերտ համագործակցություն Է ակնկալում:
Հանդիպմանը վրացական կողմից ներկա են եղել նաեւ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, արտաքին կապերի գծով խորհրդարանական կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն եւ ուրիշներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում