Պատմության թանգարանը հայտարարում է իր ձեռքբերումների մասին

Պատմության թանգարանը հայտարարում է իր ձեռքբերումների մասին

Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական հավաքածուները 2017 թ. համալրվել են 300 միավորով։ Թանգարանից մանրամասնում են, դրանք հիմնականում նվիրատվություններ են: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Սրանց մեջ առանձնակի հիշատակության է արժանի Սերոժ Ավագյանի հավաքածուն, որ պարունակում է 243 դրամ: Ք.ա. IV դարից մինչև XVIII դար թվագրվող ոսկյա, արծաթյա և պղնձյա այդ դրամների մեջ են Ալեքսանդր Մակեդոնացուց սկսած, տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Բակտրիայի, Պարթևաստանի, Հռոմեական կայսրության, Հայաստանի, Բյուզանդիայի, Կիլիկյան հայկական թագավորության նշանավոր տիրակալների դրամական թողարկումները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում