Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես
23/04/2013 16:10
Նմանատիպ
Ապրիլի 23-ին ժամը 13:00-ին, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված ցուցահանդես՝ նվիրված 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ուսանողներն իրենց աշխատանքների միջոցով փորձել են արտահայտել հայ ժողովրդի ապրած վիշտն ու ցավը: Այս մասին գրում է Albert Tove BoyajianGallery ֆեյսբուքյան էջը:
Ցուցահանդեսը բացեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Իր ողջույնի խոսքով մասնակիցներին ողջունեց նաև ԵԳՊԱ գեղանկարչության ամբիոնի վարիչ Էդիկ Վարդանյանը: Բացման արարողությանը ներկա էին ողջ դասախոսական կազմը, ԵԳՊԱ ուսանողներ, ինչպես նաև արվեստի բազում սիրահարներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում