ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում են ավելացնել Հայաստանին տրամադրվող օժանդակությունը

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Մայքլ Գրիմը նամակով դիմել են գործընկերներին՝ առաջարկելով ավելացնել օժանդակությունը Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ջավախքին, ինչպես նաև աջակցել հայ փախստականներին Մերձավոր Արևելքից 2014թ. ֆինանսական տարում: Այս մասին տեղեկացնում է Panarmenian.net-ը` հղում անելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին (ANCA):

«Հայաստանի բոլոր բարեկամները միանում են ու երախտագիտություն հայտնում յուրաքանչյուր օրենսդրի այս նախաձեռնությունն առաջ մղելու ու մեր շահերը աշխարհի այդ կարևոր տարածաշրջանում պաշտպանելու համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ հայերն անհամբեր սպասում են համատեղ աշխատանքին Կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ: «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի տնտեսական աճին, Արցախի անվտանգությանը, Ջավախքի զարգացմանն ու Մերձավոր Արևելքի հայերի ու այլ քրիստոնյաների համար ռիսկերի նվազեցմանը»,-ասել է Համբարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում