Աշոտ Մելիքյանը` ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Նմանատիպ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր` ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2013-ի առաջին եռամսյակի զեկույցն, ասաց. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրությունների ժամանակ, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, լրատվամիջոցների վրա ճնշումներն ավելանում են. ցավոք սրտի, վերջին ընտրություններն այդ առումով բացառություն չէին»։
Մելիքյանի խոսքով` այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 2, լրագրողների վրա ճնշումների 13 դեպք, ինչը բանախոսը կապեց փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած իրավիճակի հետ։
Ըստ նրա՝ 13 ճնշումներից 3–ը նախագահական ընտրությունների քվեարկության ընտրությունների օրն են գրանցվել։ Սակայն ինչպես պնդեց բանախոսը` այս ընտրությունները 2008-ի հետ համեմատել չենք կարող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում