Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։Նախագահի մեկ այլ հրամանագրով’ Լեւոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչեւ 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի’ վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով’ Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում