«Ոսկե Գլոբուս»-ի հաղթողները

«Ոսկե Գլոբուս»-ի հաղթողները

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

2017թ. լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը: «Լավագույն սցենար» անվանակարգում կրկին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

«Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը «Ամենամութ ժամը» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։

«Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նիկոլ Քիդմանը, իսկ «Լավագույն հեռուստատեսային դերասան» անվանակարգում ՝ Էվան ՄքԳրեգորը («Ֆարգո»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում