Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Քարդիֆում
Նմանատիպ
Ապրիլի 22-ին Քարդիֆում կայացավ տեղի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այն տեղի էր ունենում Քարդիֆի Խաղաղության Տաճարում և առաջինն էր՝ Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելուց ի վեր։ Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Ուելսի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Բերրի Մորգանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը և հայ ժողովրդի մեծ բարեկամ, Քարմարթենի քաղաքի Քրայսթ Չըրչ եկեղեցու հովիվ Պատրիկ Թոմասը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՄԹ և Իռլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Հուշ-երեկոյի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Քարդիֆում կանգնեցված խաչքարի մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում