Հայոց Ցեղասպանության զոհերին հիշել են Կահիրեում
23/04/2013 19:29
Նմանատիպ
Ապրիլի 22-ին Կահիրեում տեղի «Շամպոլիոն» ռոթարի ակումբը Հայոց Ցեղասպանության 98–րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացրեց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Որպես միջոցառման գլխավոր բանախոս էր հրավիրվել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Վերջինս խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման անհրաժեշտության մասին: Ելույթից հետո դեսպան Մելքոնյանը պատասխանեց ակումբի անդամների և հյուրերի հարցերին։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող փաստագրական ֆիլմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում