30.1 C
Yerevan

Շրջանառության հարկը նոր փորձանք է գործարարների գլխին

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները և «Շրջանառության հարկի» մասին օրենքը, որոնք կառավարության ջանքերով կարճ ժամանակում ընդունվեցին անցյալ տարեվերջին, ներկայացվում են որպես Հայաստանի բիզնես միջավայրը բարելավող բացառիկ քայլեր: Իրականում հարկային այս փաթեթը մի նոր փորձանք է դարձել գործարարների համար: Փոքր և միջին տնտեսվարողները, դուրս գալով շահութահարկի դաշտից, հունվարի 1-ից ստիպված են մուծել շրջանառության հարկ, որը նրանց ուժերից վեր է:

Այս օրերին «Հրապարակը» բազմաթիվ բողոքներ է ստացել ձեռնարկատերերից, ովքեր դժգոհում են շրջանառության հարկի մեծ չափերից: Այս հարկատեսակը նրանք ստիպված են մուծել եռամսյակը մեկ, և ապրիլին, երբ հաշվապահները թվեր են ներկայացրել ձեռնարկատերերին, նրանք բռնել են գլուխները: «Ես մի փոքր խանութ ունեմ, որն ինձ իմ ծախսած գումարի մոտ 7-8 տոկոսի չափով է եկամուտ բերում»,-հեռախոսով թերթին պատմել է մի բիզնեսմեն: «Առաջ ես տարեկան 2 տոկոս շահութահարկ էի վճարում: Մեկ տոկոս տարվա ընթացքում, և մեկ տոկոս տարվա վերջին: Հիմա ինձնից պահանջում են, որ իմ երեք ամսվա շրջանառության 3.5 տոկոսը վճարեմ»: Նա պնդում էր, որ հարկային նախկին համակարգը շատ ավելի ձեռնտու էր, իսկ հիմա այն թեև պարզեցվել է, բայց շրջանառության հարկի դրույքաչափն այնքան մեծ է, որ փոքր խանութներն ուղղակի չեն դիմանա խաղի նոր կանոններին և արագ կսնանկանան:

spot_imgspot_img