Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս
Նմանատիպ
«Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդեպ, սիրով տեղեկացնում է, որ նշված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս»,-տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դեկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել:
«Արարում» խորագրով ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, նվիրված է ծննդյան 200-ամյակին: Ցուցահանդեսի փակումը նախատեսված էր հունվարի 15-ին:
Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Տեղեկացնում է Panorama.am-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում