Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն չի ընտրվել

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն չի ընտրվել

Հունվարի 12-ին տեղի է ունեցել Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել:

Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որն էլ չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի 8 անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ: Մրցույթի արդյունքում հաղթող չի գրանցվել:

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի մասին տեղեկություններ կտրվեն ավելի ուշ: Տեղեկացնում է՝ Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում