ՕԵԿ-ը մտմտում է դառնալ ընդդիմադիր

«Իրավունքը» բամբասանք բաժնում գրել է. «Ըստ ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ, չնայած մոբլիզացրել են ՕԵԿ-ական նախարարների տրամադրության տակ գտնվող ամբողջ վարչական ռեսուրսը, ինչպես նաև նույն նախարարներին ստիպել են գերլարված ճիգերով գումարներ հայթայթել, այնուամենայնիվ, տեսնում են, որ Երևանի ավագանի ընտրվելու շանսերը, մեղմ ասած, շատ մշուշոտ են, և մտավախություն ունեն, որ մայիսի 5-ից հետո կզրկվեն վարչական լծակներից՝ որպես ամբողջովին իրենց սպառած ուժ: Ասում են, թե Արթուր Բաղդասարյանը ներկուսակցական խորհրդակցությունների ժամանակ արդեն իսկ մտմտում է, որ միգուցե, արժե նորից անցնել ընդդիմադիր կարգավիճակին, ու առաջիկա տարիները՝ մինչև 2017 ու 2018-ի ընտրությունները, փորձել ձերբազատվել այսօրվա իմիջից, ու ընդդիմադիր կեցվածքով նորից բախտները փորձել խորհրդարանական ու նախագահական ընտրություններում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում