Պետք չէ մտնել Մխիթարյանի ու Մոուրինյոյի աշխատանքային պրոցեսի մեջ. Ռուբեն Հայրապետյան
13/01/2018 12:56
Նմանատիպ
«Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել եմ ազգային թիմի ընկերական խաղի ժամանակ: Այդ ժամանակ այդքան լարվածություն և խնդիր չկար: Առայժմ չեմ ուզում մեկնաբանել ֆուտբոլիստ- մարզիչ փոխհարաբերությունները: Պետք չէ մտնել նրանց աշխատանքային հարաբերությունների մեջ: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով ցանկացած եվրոպական ակումբում կարող է խաղալ: Նա երբեք չի մնա պահեստայինների նստարանին: Նա այն պրոֆեսիոնալ և աշխատասեր ֆուտբոլիստն է, ով իր տեղը միշտ կունենա հիմնական կազմում»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում