Դի Կապրիոն ու Տարանտինոն կրկին կհամագործակցեն

Դի Կապրիոն ու Տարանտինոն կրկին կհամագործակցեն

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կրկին կխաղա ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի մոտ։ Variety-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ Տարանտինոյի 9-րդ կինոնկարում գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին։

Տեղեկությունների համաձայն՝ Դի Կապրիոն ծերացող գործազուրկ դերասան կխաղա։ Նշվում է, որ ֆիլմում հնարավոր է նաև նկարահանվի Թոմ Քրուզը և Ալ Պաչինոն։

Հուլիվուդյան դերասանի համար սա կլինի առաջին ֆիլմը՝ «Փրկվածից» (2016) հետո, որը նրան «Օսկար» բերեց, և երկրորդ համատեղ աշխատանքը Տարանտինոյի հետ՝ «Ազատագրված Ջանգո» (2012) ֆիլմից հետո։ Տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում