Տերովին տերն ա տարել, անտերին…

«ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում է կայացնելու մամուլի շենքի երկրորդ հարկից 62.6 քմ տարածք հատկացնել «Երկրապահ» թերթի խմբագրությանը: Թվում է, թե կառավարությունը «բարի գործ» է արել եւ օժանդակել մամուլին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մի շարք առաջատար օրաթերթեր պարբերաբար տարբեր դատական քաշքշուկների մեջ են հայտնվում եւ այս ու այն օլիգարխին կամ չինովնիկին հենց այնպես ահռելի չափերի հասնող տուգանքներ վճարում, գրասենյակային խնդիրներ ունենում, սակայն նույն կառավարությունը «ձկան պես լուռ է»:

Բայց քանի որ ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը նամակ էր գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրա խնդրանքը բավարարվել է, եւ տարեկան 3-4 անգամ տպագրվող թերթին անհատույց օգտագործման համար տարածք է տվել: Իսկապես ապահով Հայաստանում ենք ապրում»,- գրում է «Ժողովուրդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում