Չիլիում հայտնաբերված «այլմոլորակայինի» առեղծվածը բացահայտված է (լուսանկարներ, տեսանյութ)

Չիլիացի գիտնականները ուսումնասիրություններից հետո վերջապես բացատրել են 15 սանտիմետրանոց, մումիֆիկացված «այլմոլորակայինի» առեղծվածը, որը հայտնաբերվել էր Չիլիի Ատակամ անապատում 1 տասնամյակ առաջ։Այս մասին հայտնում է tert.am-ը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ատակամ հումանոիդ անվանումը ստացած մումիայ ծագումը բազմաթիվ քննարկումների ու ամենանհավանական վարկածների առաջացման առիթ է եղել։ Մասնագետների մի մասը հակված է եղել մտածելու, որ դա արհեստական վիժեցված սաղմ է, կապիկ և նույնիսկ Երկիր ժամանած այլմոլորակային։ Ինչպես նկատում է The Huffinghton Post-ը, տարօրինակ կմաղքին նայելիս առաջին մտազուգորդումն առաջանում է հենց այլմոլորակայինի հետ՝ ինչը պայմանավորված է Ատակամ հումանոիդի չափից ավելի մեծ գլխով ու մարմնի փոքր չափերով։ 

Կմախքը հայտնաբերել է չիլիացի Օսկար Մունոզը՝ 2003թ. հոկտեմբերի 19-ին։ Ատակամա անապատում փնտրելով պատմական մեծ արժեք ունեցող իրեր՝ նա պատահաբար գտել են սպիտակ կտորի մեջ փաթաթած բան։ Բացելով՝ հայտնաբերել է 15 սմ երկարությամբ, սուր ատամներով, ուռուցիկ, փքված գլխով, մուգ գույնի, թեփուկավոր մաշկով մի էակի։ Հարկ է նաև նշել, որ ի տարբերության մարդկանց այն ունի ընդամենը 9 կողոսկր։

Կասկածները ցրելու համար գիտնականները նրա ուղնուղեղից ԴՆԹ-ի անալիզ են վերցրել, որի ուսումնասիրությունն անցկացվել է ԱՄՆ-ի հեղինակավոր Ստենֆորդի համալսարանում։ Արդյունքում հայտնի է դարձել, որ «այլմոլորակայինը» իրականում արտասովոր մուտացիայի ենթարկված, արական սեռին պատկանող մարդ է։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում